Քննարկվել են ՀԱԱԳ-ի գործունեությունն ու ծրագրերը
31.01.2017 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն



ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում այսօր կայացել է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության (ՀԱԱԳ) խորհրդի հերթական նիստը, որը նախագահել է նախարար Սուրեն Կարայանը։
Նախարարությունում նշել են, որ նիստում քննարկվել են գործակալության 2016թ. 4-րդ եռամսյակի գործունեության արդյունքները եւ ընթացիկ գործունեության հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաեւ հաստատվել է գործակալության 2017-2019 թթ. գործունեության գործարար ծրագիրը։
Գործակալության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 2016թ. 4-րդ եռամսյակում հաստատվել են 1 052 507 000 դրամին համարժեք ապահովագրական սահմանաչափեր։ Նույն ժամանակահատվածում կնքվել է 43 ապահովագրության պայմանագիր, որոնց ընդհանուր ապահովագրական գումարը կազմել է 852 603 449 դրամ:
2016թ. հունվար-դեկտեմբեր ամսիներին հաստատված սահմանաչափերը գերազանցել են 4 մլրդ դրամը՝ 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով ավելի քան 4 անգամ, իսկ փաստացի ապահովագրական գումարը կազմել է շուրջ 2,2 մլրդ դրամ՝ ավելի քան 5 անգամ գերազանցելով 2015թ. համարժեք ցուցանիշը։
Նիստի ընթացքում ներկայացվել են նաեւ հաճախորդների ներգրավման ուղղությամբ իրականացված միջոցառումները, միջազգային խոշոր վերաապահովագրական ընկերության՝ Swiss Reinsurance Company LTD-ի հետ բանակցությունների ադյունքում առավել բարենպաստ պայմաններով վերաապահովագրություն իրականացնելու մասին համաձայնությունը, քննարկվել են ընկերության ընթացիկ եւ ռազմավարական գործունեությանը վերաբերող այլ հարցեր:
Սուրեն Կարայանը տվել է համապատասխան հանձնարականններ, այդ թվում՝ բարձրացնել տնտեսվարողների իրազեկվածությունը Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության կողմից տրվող աջակցության վերաբերյալ, ինչպես նաեւ ընդլայնել աջակցութունը տնտեսվարողներին ապահովագրության գործակալության գործիքների միջոցով։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: