ՀՀ-ն մտադիր է ակտիվացնել Վրաստանի հետ համատեղ տուրիզմը
31.01.2017 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Թոռնիկե Զիրաքիշվիլին այսօր ասել է, որ անցած տարվա ընթացքում Վրաստան այցելած զբոսաշրջիկների 25%-ը եղել են ՀՀ քաղաքացիները:
Այս մասին Թոռնիկե Զիրաքիշվիլին ասել է «Զբոսաշրջության ինդուստրիայի զարգացման տենդեցները Հարավային կովկասում» թեմայով քննարկման շրջանակում:
Տեսազանգի միջոցով Թբիլիսիից կապ հաստատած Թոռնիկե Զիրաքիշվիլին տեղեկացրել է, որ 2016-ին Վրաստան է այցելել մոտ 6,5 մլն զբոսաշրջիկ, որոնցից 1,5 մլն-ը եղել են ՀՀ քաղաքացի:
Նրա խոսքով՝ Վրաստանում տուրիզմն անցած տարվա ընթացքում աճել է մոտ 3%-ով, իսկ ոլորտի զարգացմանն էապես նպաստել են ԵՄ, ԱՄՆ եւ այլ երկրների հետ հեշտացված վիզային ռեժիմները:
Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանն էլ նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը պետք է միասնական զբոսաշրջային փաթեթներով ներկայանան միջազգային հանրությանը, եւ զբոսաշրջիկը, գալով մի երկիր, նույն ուղեւորության շրջանակում այցելի նաեւ մյուսը:
«Հայաստանն ու Վրաստանը շատ ընդհանրություններ ունեն: Երկու երկրներն էլ կարող են հպարտանալ իրենց պատմամշակութային ժառանգությամբ: Մենք մրցակիցներ չենք, եւ պետք է համագործակցենք արդյունքի հասնելու համար»,- ասել է նա:
Կարինե Դավոյանի խոսքով` Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն ավելանում է մշակութային վայրերի շուրջ ենթակառուցվածքների զարգացմանը զուգընթաց` այս համատեքստում կարեւորելով Տաթեւի ճոպանուղու դերը:
Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության ներկայացուցիչ Լարիսա Մկոյանն էլ նշել է, որ տարածաշրջանային զբոսաշրջային համագործակցությունում կարելի է ներառել նաեւ Իրանին:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: