Թողարկվել է երկու նոր նամականիշ՝ նվիրված Հայոց բանակի 25–ամյակին

27.01.2017 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր մարվեցին եւ «Հայփոստի» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեցին երկու նամականիշ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 25–ամյակին:

Նամականիշերի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:  

Երկու նամականիշներից մեկի վրա պատկերված են ՀՀ զինված ուժերի զորքերի որոշ տեսակները, իսկ մյուս նամականիշի վրա պատկերված է հայ զինվորների շարքը՝ ծածանվող ՀՀ եռագույն դրոշի համադրությամբ: Երկու նամականիշերի վրա պատկերված է ՀՀ զինված ուժերի զինանշանը:

Նամականիշերի մարումն իրականացրեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը եւ Երկրորդ աստիճանի Մարտական խաչի ասպետ, շարքային զինծառայող Նարեկ Մալխասյանը:

Դիտում՝ 3520
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW