ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2016թ. 1,35 մլրդ դրամ եկամտային հարկի գումար է ուղղել հիփոթեքային վարկերի տոկոսների մարմանը` գործընթացում ներառելով 1276 մասնակցի:Այս մասին ասել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանը:Համեմատության համար նա նշել է, որ 2015թ. վերադարձված եկամտային հարկի գումարը կազմել է 274 մլն դրամ, իսկ մասնակից անձինք եղել են 560-ը:«Այս տարվա ընթացքում եւս, գործընթացը սահուն կերպով իրականացնելու նպատակով, ինչպես նաեւ հաշվի առնելով վերադարձվող գումարների ենթադրյալ աճը, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվում է հատկացնել շուրջ 2 մլրդ դրամի չափով գումար»,- ասել է Տիգրան Կիրակոսյանը:Եկամտահարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն առաջին անգամ հարկային մարմին է ներկայացնում կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան փաստաթղթերը, հետագայում` դիմում եւ վճարված տոկոսների վերաբերյալ բանկի կողմից տրված տեղեկանք: Ինչպես նշել են ՊԵԿ մամուլի ծառայությունում, գործընթացն առավել դյուրին դարձնելու նպատակով նախատեսվում է եռամսյակային դիմումները եւս էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն ստեղծել: Միաժամանակ, ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է վարկառուի համաձայնությամբ ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից հաշվետու ժամանակահատվածում վարկառուի վճարած տոկոսագումարների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում հարկային մարմնին: Tweet Դիտում՝ 5152