Հրապարակվել է վարչապետին սատարող 30 ռուսաստանաբնակ գործարարների ցուցակը

26.01.2017 | 19:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր հրապարակվել է այն 30 ռուսաստանաբնակ գործարարների անունները, որոնք նախօրեին հայտարարություն էին ընդունել ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին եւ բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։

Նամակի հեղինակները, մասնավորապես նշել էին, որ լիակատար աջակցություն են հայտնում «նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելուն՝ հենվելով ողջ հայության ներուժի վրա»:

Հայտարարությունը ստորագրել են.

1.    Կամո Ավագումյան, «Ավիլոն» ընկերություն, տնօրենների խորհրդի նախագահ
2.    Կարեն Բաղդասարով, ձեռներեց
3.    Մխիթար Բեգլարյան, ձեռներեց
4.    Գագիկ Գևորգյան, «Էստետ» հոլդինգ, գլխավոր տնօրեն
5.    Էդուարդ Գուլյան, «Ինկոմռեալինվեստ» ընկերությունների նախագահ
6.    Վահե Ենգիբարյան, ձեռներեց  
7.    Գարլեմ Զարգարյան, «Ստրոյ Միր գրուպ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ
8.    Գագիկ Զաքարյան, «Յունիստրիմ» բանկ, նախագահ
9.    Ռուբեն Թաթուլյան, «Վեսնա» ՓԲԸ սպա-հյուրանոցի տնօրենների խորհրդի նախագահ
10.    Գարեգին Թոսունյան, Ռուսաստանյան բանկերի ասոցիացիա
11.    Աշոտ Խաչատուրյանց, Սբերբանկ-կապիտալ, գլխավոր տնօրեն
12.    Աշոտ Խաչատրյան, «Կարեն» կորպորացիա, «Պրինց Պլազա» առևտրի տուն, նախագահ
13.    Արմենակ Կարապետյան, ձեռներեց
14.    Արթուր Կարապետյան, «Ինժգլոբալ» ընկերություն, գլխավոր տնօրեն
15.    Սամվել Կարապետյան, «Տաշիր» ընկերությունների խումբ, նախագահ
16.    Սեյրան Կարապետյան, «Ֆոր-Դիրեքշս» ՓԲԸ, գլխավոր տնօրեն
17.    Սերգեյ Համբարձումյան, «ՄոնԱրխ» կոնցեռն ԲԲԸ, տնօրենների խորհրդի նախագահ  
18.    Հայկ Մաղաքելյան, «Աֆինա Պալլադա» ընկերությունների խումբ, գլխավոր տնօրեն
19.    Կոնստանտին Մանուկյան, GP group ընկերություն, տնօրենների խորհրդի նախագահ
20.    Արթուր Միրզոյան, ձեռներեց
21.    Սուրեն Նաջարյան, «ԻՆՏԵՍ» ընկերությունների խումբ, նախագահ    
22.    Արմեն Շահազիզյան, «Լուդինգ» ընկերություն, գլխավոր տնօրեն
23.    Սամվել Սարգսյան, «Լուսինե» ՓԲԸ, գլխավոր տնօրեն
24.    Վաղարշակ Սարգսյան, ձեռներեց  
25.    Սերգեյ Սարկիսով, «Ռեսո-Գարանտիա» ապահովագրական ընկերություն, նախագահ  
26.    Գենադի Ստեփանյան, «Ստինկոմ» ՓԲԸ, գլխավոր տնօրեն
27.    Ռուբեն Վարդանյան, «Վարդանյան, Բրոյտման և գործընկերներ» ընկերություն, նախագահ
28.    Արթուր Վարժապետյան, «Լուդինգ» ընկերություն, նախագահ
29.    Ալեքսանդր Տեր-Ավանեսով, ձեռներեց
30.    Արամ Քոչարյան, ձեռներեց

Դիտում՝ 18377
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW