Երեւան, 2 մարտի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Յունիբանկ” ՓԲԸ-ն կրկնապատկեց իր կանոնադրական հիմնադրամը` այն հասցնելով 5 մլրդ 599 մլն 700 հազար դրամի: “Յումիբանկի” մամլո ծառայությունից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ համալրումը կատարվել բանկի նոր բաժնետիրոջ` ՙՅունիաստրում Ասսետ մենեջմենտ՚ ՍՊԸ-ի կողմից: Ներկայումս “Յունիբանկ”-ի բաժնետերերի բաժնեմասերը բաշխված են հետեւյալ կերպ. Debban Investments Limited` 279.985.000 դրամ, 5% “Յունիինվեստ” ՍՊԸ ` 1.091.941.500 դրամ, 19.5% “Էվաինվեստ” ՍՊԸ` 1.427.923.500 դրամ, 25.5% “Յունիաստրում Ասսետ մենեջմենտ” ՍՊԸ`2.799.850.000 դրամ, 50 %: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8194