Քայլեր կարվեն հայ-ռուսական հիմնադրամի ստեղծման համար

26.01.2017 | 11:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարականներ է տվել՝ կապված ՌԴ կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարվել է ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ ակտիվ աշխատանքներ իրականացնել՝ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձեւավորման մեկնարկի ուղղությամբ:

Սուրեն Կարայանին հանձնարարվել է նաեւ Մեղրիում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներգրավվածության ապահովման նպատակով ռուսական կողմի հետ կատարել անհրաժեշտ աշխատանքներ եւ ներկայացնել ամենամսյա հաշվետվություն:

Հաշվի առնելով հանգամանքը, որ այսուհետ ՌԴ քաղաքացիները հնարավորություն կունենան ներքին անձնագրով մուտք գործել ՀՀ տարածք, Զբոսաշրջության պետական կոմիտեին հանձնարարվել է նրանց համար ապահովել զբոսաշրջության լայն փաթեթ եւ մինչեւ մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն՝ կատարված աշխատանքի վերաբերյալ:

Հաշվի առնելով ռուսական կողմի հետ բանակցությունները եւ Ստեփանծմիդա-Լարս ավտոճանապարհի՝ եղանակային անբարենպաստ վիճակով պայմանավորված սահմանափակումները՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարվել է ռուսական եւ վրացական կողմի հետ քննարկել եւ մինչեւ մարտի 1-ը կառավարությանը ներկայացնել առաջարկություններ՝ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումներ կազմակերպելու վերաբերյալ:

Դիտում՝ 15877
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW