ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը Մոսկվայում ստորագրել են համագործակցության հուշագիր:Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, հուշագիրը ստորագրվել է երկու երկրների վարչապետների ներկայությամբ եւ միտված է արդյունաբերության եւ առեւտրի բնագավառում հայ-ռուսական փոխգործակցության խորացմանը։ «Այս հուշագրով կողմերը կաշխատեն երկրների միջեւ առեւտրի ծավալների ավելացման եւ կառուցվածքի կատարելագործման, փոխադարձ առեւտրում ավանդական, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական եւ նորարարական արտադրանքի մասնաբաժնի ավելացման եւ դիվերսիֆիկացիայի ուղղությամբ միջոցառումների մշակման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:Նախարարների ստորագրած փաստաթղթով կստեղծվի աշխատանքային խումբ` ոլորտի սուբյեկտների միջեւ համագործակցության ընդլայնման եւ խորացման ճանապարհային քարտեզի մշակման նպատակով։Սուրեն Կարայանը ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մակսիմ Օրեշկինի հետ ստորագրել է նաեւ մեկ այլ փաստաթուղթ` «Միջտարածաշրջանային համագործակցության 2016-2021 թթ. ծրագրի» վերաբերյալ, որը նախատեսում է՝- Միջտարածաշրջանային ծրագրերի եւ համատեղ նախագծերի իրականացում, որոնք ունեն առաջնային կարեւորություն երկու պետությունների տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից, այդ թվում նաեւ առողջապահական, կրթական, գիտական, մշակութային եւ զբոսաշրջության ոլորտներում,- Համատեղ մրցունակ ձեռնարկությունների ստեղծում, այդ թվում` Հայաստանի վարչատարածքային կազմավորումների եւ Ռուսաստանի սուբյեկտների միջեւ համագործակցության առաջնային ոլորտներում բարձր տեխնոլոգիական ապրանքների թողարկում,- ՓՄՁ ոլորտում համատեղ նախագծերի իրականացում,- Տեղեկատվական եւ այլ փոխգործակցության համակարգերի գործարկում, արդյունավետ փոխգործակցության իրականացում զբաղվածության եւ աշխատանքային միգրացիայի, տարածքային պլանավորման, մրցակցային քաղաքականության, ազգամիջյան քաղաքականության, մշակույթի, գիտության եւ կրթության, ԶԼՄ-ների, գրահրատարակչության եւ այլ ոլորտներում: Tweet Դիտում՝ 2689