«ՀՀ-ում արեւային էներգետիկան զարգացման մեծ ներուժ ունի»

25.01.2017 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «կանաչ» սկզբունքների վրա հիմնված տնտեսություններն ավելի հեռանկարային են եւ կայուն:

Այս մասին նախագահն ասել է Երեւանում «Էներգետիկայի շաբաթ-2017» խորագրով Արեւային էներգետիկայի ներդրումային համաժողովի բացմանը:

«Հենց այդ պատճառով այս բնագավառի զարգացման ռազմավարության համատեքստում հատկապես կարեւորում ենք վերականգնվող էներգետիկայի զարգացումը՝ արեւային, հողմային, երկրաջերմային եւ հիդրոէներգետիկայի ուղղություններով»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ Հայաստանն ունի արեւային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ:

Նա հիշեցրել է, որ վերջին տարիներին շուրջ 80%-ով նվազել է արեւային ֆոտովոլտային կայանների տեխնոլոգիաների արժեքը, որի շնորհիվ արդյունաբերական ծավալի արեւային ֆոտովոլտային տեխնոլոգիան Հայաստանում դարձել է մրցունակ:

«Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այժմ այդ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է ստանալ ֆոտովոլտային կայանների համար մրցունակ սակագին, ինչը, իր հերթին, թույլ կտա բացառել բացասական ազդեցությունները վերջնական սպառողների համար սահմանված էլեկտրական էներգիայի սակագնի վրա»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահն ընդգծել է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում նախատեսվում է ավելացնել վերականգնվող էներգետիկայի բաժինն ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում՝ կառուցելով արեւային, հողմային եւ երկրաջերմային էլեկտրակայաններ:

Անդրադառնալով Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի շահագործմանը՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ դրանք լիովին նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստանի էներգետիկ համակարգը:

Դիտում՝ 2392
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW