Պրոմեթեյ Բանկը գործարկել է զեղչային ընդարձակ ցանց իր քարտապանների համար՝ այսուհետ բանկի բոլոր քարտապանները առեւտրի եւ սպասարկման կետերում կկարողանան օգտվել մինչեւ 50% զեղչերից: «Զեղչերից օգտվելու համար անհրաժեշտ է վճարումը կատարել անկանխիկ՝ բանկի ցանկացած վճարային քարտով: Իսկ բոլոր նրանց, ովքեր դեռեւս չունեն Պրոմեթեյ Բանկի վճարային քարտ, բանկն առաջարկում է ձեռք բերել Maestro, MasterCard Standard, MasterCard Gold միջազգային վճարային քարտեր կամ անվճար ArCa քարտ»,- ասված է Պրոմեթեյ Բանկի տարածած հաղորդագրությունում:Ձեռք բերելով բանկի ցանկացած վճարային քարտ՝ քարտապանը հնարավորություն է ստանում օգտվել բանկի զեղչային ցանցից, եւ ի հավելում, անվճար օգտվել Prometey Mobile բջջային հավելվածից եւ Prometey Online համակարգից: Բանկի զեղչային ցանցում ներառված են սրճարաններ, հագուստի եւ աքսեսուարների խանութ-սրահներ, ժամանցի կենտրոններ, ծաղկի եւ նվերների խանութներ եւ այլ ոլորտների առեւտրի ու սպասարկման կետեր, որոնց ցանկը պարբերաբար համալրվելու է: Tweet Դիտում՝ 7437