Կարեն Կարապետյանը հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա

17.01.2017 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունվարի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա իր պաշտոնակից Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Նախատեսվում է քննարկել հայ-ռուսական համագործակցության օրակարգը:

ՀՀ եւ ՌԴ վարչապետերը կանդրադառնան նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների ինտեգրացիոն համագործակցությանը:

Դիտում՝ 19894

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW