Վերամշակողները ժամանակացույցով կմարեն գյուղացիների պարտքերը

16.01.2017 | 10:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը խաղող եւ պտուղ-բանջարեղեն վերամշակողներին հորդորել է հնարավորինս սեղմ ժամկետում մարել նախորդ տարիներին կատարված մթերումների դիմաց կուտակած պարտքերը:

«Մեր հիմնական մտահոգությունն է, որպեսզի գյուղացու հոգսը լինի միայն որակով գյուղմթերք արտադրելը, եւ նա վստահ լինի, որ  մթերքի իրացման խնդիր չի ունենալու, հակառակ պարագայում կվտանգենք գյուղատնտեսության զարգացումը՝ հետընթաց արձանագրելով»,- ասել է նախարարը վերամշակող մի շարք ընկերությունների հետ հունվարի 14-ին կայացած հանդիպմանը:

Ընկերության ներկայացուցիչները խոստացել են արդեն իսկ կազմված ժամանակացույցով իրականացնել մարումները:
 
Նախարարության տեղեկություններով` այս ընկերությունները 2016թ. գյուղացիական տնտեսությունների հանդեպ ունեն 1,5 մլրդ դրամի պարտք,իսկ 2015թ. մթերումների դիմաց պարտքը կազմում է 105,6 մլն դրամ:

Դիտում՝ 3779

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW