ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա իր Visa քարտապանների համար, որոնք մասնակցում են Դուբայում Գնումների փառատոնին: Բանկում նշել են, որ գնումների փառատոնի ընթացքում, վճարելով Visa քարտերով, ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հնարավորություն կստանան օգտվել լավագույն առաջարկներից ու զեղչերից բոլոր առեւտրային կետերում եւ ժամանցի կենտրոններում: «Բացի այդ, փառատոնի անցկացման ընթացքում վճարելով Visa քարտերով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան մինչեւ 25% զեղչ Դուբայի Jumeirah հյուրանոցային ցանցում: Առաջարկը գործում է մինչեւ 2017թ. հունվարի 28-ը»,- ասված է հաղորդագրությունում: ՎՏԲ-Հայաստան Բանկում նշել են, որ 22-րդ Գնումների փառատոնը Դուբայում անցկացվում է 2016թ. դեկտեմբերի 26-ից մինչեւ 2017թ. հունվարի 28-ը: Այդ ժամանակահատվածում ԱՄԷ-ի մայրաքաղաքը վերածվում է առեւտրային մեծ հարթակի: Ակցիայի մանրամասները կարելի է գտնել այստեղ: Tweet Դիտում՝ 14662