ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ պետական կառավարման համակարգի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման համար այս պահին լուծումներ չկան, եւ նշել այն հիմնական գործոնները, որոնք կարող են նպաստել դրան:«Կարծում եմ՝ հիմնական լուծումը մեր տնտեսության զարգացումն է, բյուջեի մուտքերի ու եկամուտների, ինչպես նաեւ շահույթի ավելացումը, ինչը կհանգեցնի վարձատրման համակարգի աճին»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:Կառավարության ղեկավարը կարեւորել է պետական կառավարման համակարգում այնպիսի պայմանների ստեղծումը, որոնց արդյունքում հնարավոր կլինի վարձել լավագույն մասնագետներին:«Բիզնեսը, օրինակ, ունի նման առավելություն, իսկ մենք այդ հնարավորությունը չունենք: Խնդրի տրամաբանական լուծման հիմնական ճանապարհը տնտեսության զարգացումն է»,- հավելել է վարչապետը:Կառավարության ղեկավարը նշել է, որ նախորդ տարեվերջին մեկնարկած օպտիմալացման ծրագրերի արդյունքում եւս հնարավոր է հասնել պետաշխատողների վարձատրության բարձրացմանը:Կառավարության գործունեության 100 օրվա ընթացքում պետական ոլորտում կրճատվել է շուրջ 3000 աշխատատեղ: Tweet Դիտում՝ 4797