ՀՀ ֆինանսների նախարարությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում պարզաբանել է տարեվերջյան ասուլիսում հնչեցված ցուցանիշների փաստային հիմքերը:Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.«Մամուլում տեղ են գտել մի շարք հրապարակումներ, որտեղ ֆինանսների նախարարի կողմից տարեվերջյան ասուլիսում հնչեցրած թվային ցուցանիշները եւ դրա վերաբերյալ մեկնաբանությունները կասկածի տակ են դրվել կամ այլ կերպ են ներկայացվել: Ֆինանսների նախարարությունն այս առումով եւս մեկ անգամ պարզաբանում է.ֆինանսների նախարարի կողմից հնչեցրած տնտեսական ակտիվության եւ տնտեսական զարգացումների ցուցանիշների համար հիմք են հանդիսացել ՀՀ ԱՎԾ պաշտոնական հրապարակումները: Այսպես՝ նշվել է, որ գյուղատնտեսության թողարկման ծավալները 2016 թվականի օգոստոսին գրանցել են 9.8 % աճ (օգոստոսը՝նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ), այնուհետեւ դիտվել են կտրուկ անկումներ. սեպտեմբերը՝ սեպտեմբերի նկատմամբ շուրջ 20 % անկում, հոկտեմբերը՝ հոկտեմբերի նկատմամբ շուրջ 30% անկում (տես՝ http://armstat.am/file/doc/99501058.pdf): Ընդ որում, նշված միտումների պարագայում նկատվել են նաեւ գյուղմթերք արտադրողների իրացման գների անկումներ:Այսպիսի զարգացումը, եթե պայմանավորված լիներ բացառապես տնտեսական գործոններով, ապա, հաշվի առնելով գյուղատնտեսության ճյուղի մրցակցային վիճակը (մրցակցային շուկաներում գներն արագ են արձագանքում ծավալների փոփոխություններին) եւ դա հավաստող նախորդ տարիների օրինաչափությունները, պետք է որ ականատեսը լինեինք ճյուղի թողարկման գների հակառակ միտմանը՝ աճին:Սակայն, գյուղատնտեսության ճյուղում հունվար-նոյեմբեր ամիսներին -6,2% անկման պարագայում դիտվել է նաեւ ճյուղի իրացման գների ինդեքսի -2% անկում (տես` http://armstat.am/file/article/sv_11_16a_130.pdf), որի համար էլ տնտեսագիտական՝ այդ թվում նաեւ սեզոնի տեղաշարժով պայմնավորված հիմնավորվածություն հնարավոր չէ ներկայացնել»:Ֆինանսների նախարարությունը նաեւ ներկայացրել է գյուղատնտեսության թողարկման իրական աճի իրացման գների ցուցանիշները 2012-2015թթ. համար եւ 2016թ. ամիսների համար (հիմքը՝ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալներ): Tweet Դիտում՝ 3784