ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարականներ է տվել Պետական գույքի կառավարման վարչության պետին, որոնց արդյունքում ակնկալվում է բյուջեի մուտքերի ավելացում:Մասնավորապես, հանձնարարվել է երկամսյա ժամկետում բոլոր նախարարությունների եւ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ համատեղ քննարկման արդյունքում կառավարությանը ներկայացնել առաջարկություններˋ պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում հստակ միջոցառումներ եւ գործուն մեխանիզմեր կիրառելու վերաբերյալˋ նկատի ունենալով 2017թ. կտրվածքով պետական բյուջե մուտքագրվող շահաբաժինների էական ավելացման հարցը:Վարչապետը նաեւ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից եռամսյա ժամկետում ակնկալում է առաջարկություն՝ կապված պետական գույքի վարձակալության գործընթացի արդյունավետության բարձրացման հետ՝ նպատակ ունենալով ավելացնել վարձակալությունից պետական բյուջեի մուտքերը եւ բարելավել ծառայությունների մատուցման որակը:Բացի այդ, վարչությունից ակնկալվում է երկշաբաթյա ժամկետում կառավարությանը ներկայացնել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված եւ ընդգրկվելիք առեւտրային կազմակերպությունների բաժնետոմսերի մասնավորեցման, ինչպես նաեւ պետական գույքի օտարման ցանկերը:Եռամսյա ժամկետում վարչությունը կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնի պետական գույքի օտարումից 2017-ին սպասվող արժեքային գնահատականը: Tweet Դիտում՝ 3085