"Հայէկոնոմբանկը" IFC-ի հետ ստորագրել է երրորդ վարկային համաձայնագիրը
27.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 27 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօր Երեւանում “Հայէկոնոմբանկը” Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (IFC) հետ ստորագրեց թվով երրորդ վարկային պայմանագիր` $2 մլն արժողությամբ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Հայէկոնոմբանկի” գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանը հայտնեց, որ $1 մլն-ն ուղղվելու է փոքր եւ միջին բիզնեսի (ՓՄՁ) ձեռնարկությունների վարկավորմանը եւ $1 մլն-ը` հիփոթեքային վարկավորմանը:
“Հայէկոնոմբանկը” ուսումնասիրում է մինչեւ 10 տարի, իսկ իսկ ապագայում` մինչեւ 12 տարի ժամանակահատվածով հիփոթեքային վարկերի տրամադրման հեռանկարները եւ մտադիր է մինչեւ տարեվերջ իր տրամադրած հիփոթեքային վարկերի ծավալը հասցնել $12 մլն-ի:
Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում IFC տարածաշրջանային տնօրեն Ջերոմ Սուկլալը նշել է, որ “Հայէկոնոմբանկի” հետ շարունակական համագործակցությունը պայմանավորված է բանկի վստահելիությամբ: Նրա խոսքերով, IFC-ն հետաքրքրում է մասնակցությունը Հայաստանի բանկային կապիտալում, եւ “Հայէկոնոմբանկը” այդ իմաստով բացառություն չէ”:
Այս տարի IFC-ն նախատեսում է Հայաստանի բանկային ոլորտին հատկացնել մինչեւ $13 մլն: Ընդհանուր առմամբ, IFC-ն Հայաստանում արդեն իրականացրել է $20 մլն ընդհանուր գումարի վարկային ծրագրեր:
Ջերոմ Սուկլալը նաեւ հայտնել է, որ IFC-ն մտադիր է $11 մլն գումարի ներդրումային ծրագիր իրականացնել ՙԱրմավիա՚ ընկերությունում:
“Հայէկոնոմբանկի” IFC-ի $2 մլն-ի առաջին վարկային համաձայնագիրը կնքվել է 2004 թ.` $1.5 մլն ՓՄՁ ձեռնարկությունների եւ $500 հազարը` հիփոթեքային վարկավորման համար:
Առեւտրի զարգացման աջակցության $1 մլն-ի երկրորդ վարկային համաձայնագիրը կնքվել էր 2006 թ.:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: