Երեւանում եւ մարզերում նախատեսվում է «հալալ» սննդամթերքի գրասենյակ հիմնել:Այս մասին նախօրեին նշվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի եւ ՀՀ-ում Իրանի դեսպանատան տնտեսական գծով պատասխանատու Աբաս Ղորբանիի հանդիպման ժամանակ:Ինչպես նշել է Էմիլ Տարասյանը, գրասենյակի բացումը նոր խթան կդառնա հայ գործարարների կողմից դեպի Իրան արտահանման ծավալների մեծացման համար:Փոխնախարարն ընդգծել է երկու երկրներում սերտիֆիկացման մարմիններ ունենալու անհրաժեշտությունն ու համապատասխան մարմինների փոխադարձ ճանաչելիությունը:Աբաս Ղորբանին եւս կարեւորել է Հայաստանում «հալալ» գրասենյակի բացումը` նշելով, որ այն հնավորություն կտա ավելացնելու Հայաստանից դեպի Իրան եւ այլ երկրներ հայկական արտադրանքի արտահանումը, ինչպես նաեւ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Նրա բնորոշմամբ` Հայաստանում արտադրված ապրանքները բավական բարձր որակի են, եւ իրանական կողմը եւս շահագրգրված է Հայաստանից արտահանվող ապրանքների ավելացմամբ:Հանդիպման ընթացքում կարեւորվել է երկու երկրների համապատասխան մարմինների ներկայացուցիչների փոխադարձ այցերի կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա արագացնել գրասենյակի հիմնումը: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Իրան-ԵԱՏՄ համագործակցությանն ու Մեղրիի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը:Նշենք, որ «հալալ» գրասենյակը սերտիֆիկացնող մարմին է, որը որոշում է, թե կոնկրետ ապրանքի (այս թվում` մսամթերք) արտադրման եւ վերամշակման պայմանները որքանով են համապատասխանում են իսլամական աշխարհում ընդունված «հալալ» նորմերին: Վերջիններին բավարարելու դեպքում արտադրանքին շնորհվում է halal կարգավիճակը, որը մուսուլմանների համար տվյալ ապրանքը գնելու «կանաչ լույս» է: Tweet Դիտում՝ 8604