ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է SMS ծանուցումների նոր անվճար ծառայություն:Բանկում նշել են, որ ծառայության նպատակն է ապահովել հաճախորդների կողմից իրականացվող գործառնությունների հուսալիությունը, ինչպես նաեւ ժամանակին ծանուցել նրանց ավանդների գծով գործարքների եւ վարկային պարտավորությունների առաջիկա մարումների մասին:SMS ծանուցումների միջոցով հաճախորդներն իրական ժամանակի ռեժիմում կարող են ստանալ տեղեկատվություն հետեւյալ ուղղություններով`- Ավանդների գծով գործարքներ. բանկի ավանդատուներն ավանդներ ձեւակերպելիս, վաղաժամկետ լուծման կամ ժամկետի լրանալուց ավանդների փակման դեպքում, ավանդների գումարները հանելիս, ավանդի գրավով վարկեր ձեւակերպելիս կստանան գործարքը հաստատող SMS ծանուցում` դրանով իսկ բարձրացնելով բանկի հետ գործարքների հուսալիությունը:- Վարկերի մարում. հաճախորդների հարմարավետության եւ վարկերի առաջիկա վճարումների ժամանակին կատարման նպատակով հաճախորդները տեղեկացվում են մարման ժամկետի, ինչպես նաեւ այն մասին, որ վարկը կարող է ժամկետանց ճանաչվել` հնարավորություն տալով խուսափելու վարկերի տեխնիկական ժամկետանցման իրավիճակներից: Tweet Դիտում՝ 11342