ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարել է մեկամսյա ժամկետում մշակել ու կառավարության քննարկմանը ներկայացնել անապահովության գնահատման համակարգում փոփոխություններ կատարելու, այն առավել հասցեական ու արդյունավետ դարձնելու վերաբերյալ նախագիծ:Կառավարության ղեկավարը նշել է, որ միայն բարեփոխման արդյունքում է հնարավոր հասնել նպաստների արդյունավետությանն ու հասցեականությանը:Վարչապետի հանձնարարականովˋ մեթոդաբանության արմատական վերանայման հիմքում պետք է դնել ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման ու պետական սոցիալական աջակցության ծրագրերը, չխթանել «ամեն գնով անապահովության սանդղակով սահմանված 30 միավորը ձեռք բերելու մղումն ու ձեւավորել ընտանիքի առաջնային կարիքները հոգալը խթանելու համակարգ»«Հանձնարարում եմ առողջապահության նախարարի հետ համատեղ առաջարկություն ներկայացնել անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահով ընտանիքներին տրամադրվող առողջապահական ծառայությունների հասանելիությունը եւ հասցեականությունը մեծացնելու վերաբերյալ»,- ասել է Կարեն Կարապետյանն ու ՀՀ մարզպետներին հորդորել քաղաքապետներին առաջարկել անձնական հսկողության տակ վերցնել սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների կողմից ընտանեկան սոցիալական նպաստների ու հրատապ օգնության նշանակման օրինականության ապահովման հարցը: Tweet Դիտում՝ 3635