ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է ավտովարկավորման պայմանները

28.12.2016 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ավտովարկեր ՀՀ դրամով միաժամանակ 2 ուղղությունով՝ առաջնային եւ երկրորդային շուկայում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձեւակերպել ավտովարկեր՝ ավտոսրահներից անձնական/ընտանեկան օգտագործման համար նոր մեքենաների, ինչպես նաեւ ավտոշուկայից/ֆիզիկական անձանցից առավելագույնը 10 տարի օգտագործված մարդատար ավտոմեքենաների գնման համար, այդ թվում՝ այն ավտոմեքենաների, որոնք ներմուծվել են մինչեւ հայտ ներկայացնելը 30 օրվա ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում ավտովարկ կարող են ստանալ 23 տարեկանը լրացած եւ վարկի մարման պահին 65 տարեկանից ցածր ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձիք:

Բանկում նշել են, որ վարկ ստանալու վերաբերյալ հայտի դիտարկման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկ տրամադրելու նախնական որոշման ընդունման ժամկետը առաջնային շուկայի դեպքում կազմում է մինչեւ 5 աշխ. ժամ, երկրորդային շուկայի դեպքում՝ մինչեւ 2 աշխ. օր:

Վարկի ամբողջ ժամկետի ընթացքում բանկի կողմից իրականացվում է վարկառուի/համավարկառուի եւ մեքենայի ապահովագրություն:

Վարկը տրամադրվում է 16% տարեկան տոկոսադրույքով, մինչեւ 7 տարի մարման ժամկետով: Վարկի առավելագույն չափը կազմում է մինչեւ 28 մլն դրամ, կանխավճարը՝ սկսած 20%-ից:

Դիտում՝ 15150
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW