Հայբիզնեսբանկի եւ «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամի անակնկալը բազմազավակ ընտանիքին

28.12.2016 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկի խորհրդի նախագահի ստեղծած «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը, Ամանորին ընդառաջ, անակնկալ է մատուցել Շահբազյանների բազմազավակ ընտանիքին:

Բանկում նշել են, որ երկար ժամանակ նկուղում ապրող ընտանիքն այլեւս բնակարան ունի՝ Վիտալի Գրիգորյանցի հիմնադրամի շնորհիվ:

Հայբիզնեսբանկի վարչության նախագահ Արսեն Միքայելյանը՝ բանկի ու հիմնադրամի աշխատակիցների հետ, ամանորյա նվերներով եւ տոնական զարդարանքներով այցելել է երիտասարդ ընտանիքին:

«Արսեն Միքայելյանը նշում է, որ շատ թարմ է հիշողությունը, երբ տեղեկացել է Շահբազյանների խնդրի մասին եւ որոշել «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կացարան ապահովել նրանց համար: Իսկ այսօր նա կիսում է 3 ապագա հայ զինվորների՝ Հարությունի, Սարգսի եւ Գեւորգի ծնողների՝ 37-ամյա Կամո Շահբազյանի ու նրա կնոջ՝ 33-ամյա Մանուշ Վարդազարյանի երջանկությունը, որ իրենց զավակներն իրենց հասակակիցների նման այսուհետ ապրելու են նորմալ բնակարանային պայմաններում»,- ասված է հաղորդագրությունում:

Հայբիզնեսբանկի վարչության նախագահը շնորհավորել է Շահբազյանների ընտանիքին՝ բնակարանամուտի կապակցությամբ՝ մաղթելով նրանց առողջություն եւ նորանոր հաջողություններ:

Դիտում՝ 16074

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW