«Իդրամ» ընկերության եւ «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության համագործակցության արդյունքում՝ արդեն հնարավոր է իրականացնել «Կամուրջ»-ի տրամադրած վարկերի վայրկենական մարումներ «Իդրամ»-ի հավելվածի կամ կայքի միջոցով, ինչպես նաեւ՝ մասնաճյուղերում եւ տերմինալներով:«Այս համագործակցության առավելություններից է այն հանգամանքը, որ մեր հաճախորդները կարող են այսուհետ վճարումներ իրականացնել բջջային հավելվածի միջոցով՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաները, որոնք օրեցօր ավելի լայն մասսայականություն են վայելում հաճախորդների շրջանում»,- ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ Գանձապետարանի ղեկավար Ավետիս Հովակիմյանը: Նրա խոսքով՝ «Իդրամ»-ի առցանց հարթակներում (http://www.idram.am եւ Իդրամ բջջային դրամապանակ) իր վարկային պարտավորությունները մարելիս վարկառուն խնայում է ժամանակ՝ վճարումը կատարելով ցանկացած վայրից: «Գումարի փոխանցումն իրականացվում է անմիջապես՝ առցանց ռեժիմով, եւ գործարքի վերաբերյալ մանրամասները մշտապես հասանելի են լինում Իդրամ հաշվով իրականացված գործարքների պատմության մեջ: Ոչ աշխատանքային օրերին իրականացված վճարումների փոխանցումն իրականացվում է հաջորդող աշխատանքային օրը»,- հավելել է Ավետիս Հովակիմյանը: Tweet Դիտում՝ 16783