Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօրվա նիստում որոշել է սոցիալապես անապահով ընտանիքների համար նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը 6,2 դրամով, իսկ մյուս սպառողների համար` 1,22 դրամով:ՀԾԿՀ սահմանած նոր սակագներով՝ 0,38 կՎ եւ ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար ցերեկային սակագինը կկազմի 44,98 դրամ/կՎտժ` գործող 46,2 դրամ/կՎտժ-ի փոխարեն, իսկ գիշերայինը` 34,98 դրամ/կՎտժ` 36,2 դրամ/կՎտժ-ի փոխարեն:Միաժամանակ, սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար ցերեկային սակագինը կկազմի 40 դրամ/կՎտժ, իսկ գիշերայինը` 30 դրամ/կՎտժ:6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կկազմի 41,98 դրամ/կՎտժ` գործող 43,2 դրամ/կՎտժ-ի փոխարեն, գիշերայինը` 31,98 դրամ/կՎտժ ` գործող 33,2 դրամ/կՎտժ-ի փոխարեն:35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կկազմի 35,98 դրամ/կՎտժ` գործող 37,2 դրամ/կՎտժ-ի փոխարեն, իսկ գիշերային սակագինը` 31,98 դրամ/կՎտժ` գործող 33,2 դրամ/կՎտժ-ի փոխարեն:110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին կկազմի 33,48 դրամ/կՎտժ` գործող 34,7 դրամ/կՎտժ-ի փոխարեն, իսկ գիշերայինը` 29,48 դրամ/կՎտժ` 30,7 դրամ/կՎտժ-ի փոխարեն:Նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2017թ. փետրվարի 1-ից: Tweet Դիտում՝ 4158