Երեւան, 23 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ակտիվների եւ կապիտալի աճի հետ զուգահեռ “Արարատ Բանկը” նախատեսում է դառնալ բաց բաժնետիրական ընկերություն, իրականացնելով բաժնետոմսերի էմիսիա: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր Երեւանում հայտարարել է “Արարատ Բանկի” գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, նշելով, որ “մենք բավական պատվախնդիր ծրագրեր ունենք”: Աշոտ Օսիպյանի խոսքերով, “Արարատ Բանկը” մտադիր է զարգանալ որպես ունիվերսալ բանկ, ուշադրություն դարձնելով բանկային ծառայությունների բոլոր ոլորտներին: Նա նշել է, որ բանկը ակտիվ է լինելու հիփոթեքային, սպառողական եւ բիզնես-վարկավորման ոլորտներում: Վերջերս բանկում սկսվել է իրականացվել արտահանողների վարկավորվան հատուկ ծրագիր` ցածր տոկոսադրույքով: Արտահանողների շահերը պաշտպանելու նպատակով, մարտից բանկը սկսելու է թողարկել դոլարային ֆորվարդներ, որոնք ֆիքսելու են դրամի փոխարժեքն արտահանողների համար: Մարտի սկզբին բանկը կներկայացնի նոր պլաստիկ քարտ` հատուկ ավտոսիրողների համար` “Ավտոքարտ”, որը կունենա բազմաթիվ բոնուսային հնարավորություններ ավտոսպասարկման, ապահովագրման, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում: Բանակցություններ են վարվում Վրաստանի տարածքում քարտի օգտագործման մասին: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8681