«Նորք-Մարաշ բժշկական կենտրոնը» 7 մլն եվրոյի վարկ կստանա

22.12.2016 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացել ավստրիական «Էրստե Գրուպ Բանկ Էյ-Ջի»-ի եւ Հայաստանի «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջեւ կնքվող 7 մլն եվրո գումարի չափով արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագիրը:

ՀՀ ֆինաննսների նախարար Վարդան Արամյանի փոխանցմամբˋ վարկային միջոցներն ուղղվելու են «Նորք Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համար բժշկական սարքավորումների մատակարարման, տեղադրման, սպասարկման, ինչպես նաեւ նախապատրաստական աշխատանքների կատարման ծրագրին:

Ծրագրի իրագործումը հնարավորություն կտա մինչ 2018թ. ավարտն իրականացնել «Նորք Մարաշ բժշկական կոնտրոն» ՓԲԸ-ի տեխնիկական վերազինումըˋ այն  համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին:

Դիտում՝ 5886

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW