Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը միտված է գործարար միջավայրի բարելավմանը:Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է նոր խմբագրություն ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի համար՝ «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը»:Փոփոխությամբ նախատեսվում է հստակեցնել այդ հոդվածի նպատակը՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու կարգը, ինչպես նաեւ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի փոխարեն սահմանել նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկ չափի վճարը: Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ նախագիծը «տեւական ժամանակ է քննարկվում է գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ եւ զգալիորեն փարատում է նրանց մտահոգությունները»: Tweet Դիտում՝ 3446