Հայաստանում գրանցվել է 0,6% տնտեսական ակտիվություն

21.12.2016 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016թ. հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում արձանագրվել է 0,6% տնտեսական ակտիվություն:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2016թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6,8%-ով, իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի եւ շինարարության ծավալները՝ կրճատվել համապատասխանաբար 6,1%-ով եւ 10,9%-ով:

Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 0,3%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 7,8%-ով:

Սպառողական գների ինդեքսը Հայաստանում հաշվետու ամիսներին նվազել է 1,4%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ ավելացել 1%-ով: 2016թ. հունվար-նոյեմբերին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 2%-ի չափով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-նոյեմբերին ավելացել է 8%-ով: Ընդ որում, ներմուծման ծավալն աճել է 2%-ով, իսկ արտահանման ծավալը՝ 21,2%-ով:

Դիտում՝ 2505
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW