Վարդան Դիլանյան. Անելիք Բանկն աճի լավ նախադրյալներ ունի

20.12.2016 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը կվերանայի իր ավանդական, պահպանողական մոտեցումները` հաճախորդների շրջանում թիրախավորելով առավել պրոգրեսիվ եւ երիտասարդ հատվածը:

Այս մասին այսօր Երեւանում լրագրողների հետ զրույցում ասել է բանկի խորհրդի նախագահ Վարդան Դիլանյանը:

Նա նշել է, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել ծառայությունների ցանկը` ներդրումներ անելով հեռահար սպասարկման եւ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում:

Վարդան Դիլանյանի խոսքով` Անելիք Բանկն աճի լավ նախադրյալներ ունի եւ կարող է դառնալ հայաստանյան բանկային համակարգի առաջատարներից:

Խոսելով բանկի կանոնադրական կապիտալի համալրման մասին, նա նշել է, որ «այս ներդրումը թույլ կտա Անելիք Բանկին վստահորեն առաջ շարժվել, քանի որ լիարժեք բավարարված են կապիտալի վերաբերյալ ԿԲ-ի բոլոր պահանջները»:

«Ես սփյուռքի ներկայացուցիչ եմ, ով որոշել է ներդրում անել իր պատմական հայրենիքում: Մոտ 22 մլրդ դրամի լուրջ ներդրումն արտացոլում է իմ համոզմունքն այն մասին, որ Հայաստանում կա առողջ բանկային համակարգ եւ առկա են աճի լավ հեռանկարներ`շահավետ ինչպես հաճախորդների, այնպես էլ բանկի բաժնետերերի եւ երկրի համար»,- ընդգծել է նա:

Վարդան Դիլանյանը նշել է, որ բանկի առաջիկա նպատակներից է ակտիվորեն ներգրավվել սփյուռքից  դեպի Հայաստան դրամական հոսքերի եւ գործարար կապերի սպասարկման ոլորտում:

Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանն էլ ասել է, որ բանկն այս եռամսյակ արձանագրել է գոհացուցիչ ֆինանսական ցուցանիշներ:

«Նոր բաժնետիրոջ կապերի շնորհիվ կարողացանք ներգրավվել նոր գործարքներում, այդ թվում` անդրազգային, ինչպես նաեւ ստանալ ֆինանսական ռեսուրսներ տարբեր կառույցներից` դրանց հաշվին ավելացնելով մեր վարկային պորտֆելը», - նշել է նա:

Դիտում՝ 21134
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai