Արցախի հատուկ հաշվեհամարին փոխանցվել է մոտ 5.5 մլրդ դրամ

20.12.2016 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ապրիլյան պատերազմի առաջին օրերին ԼՂՀ կառավարության կողմից բացվեց հատուկ հաշվեհամար, որի նպատակն էր մեկ վայրում հավաքել բարեգործական նպատակով Արցախ եկող գումարը:

Դեկտեմբերի 12-ի դրությամբ հաշվեհամարին փոխանցվել է 5 մլրդ 473 մլն 401 հազար ՀՀ դրամ, որից 47.2 տոկոսը՝ ՀՀ-ից, 9.5 տոկոսը՝ Արցախից, 26.0 տոկոսը՝ ՌԴ-ից եւ 2.1 տոկոսը՝ ԱՄՆ-ից, մնացածըˋ այլ պետություններից:

Ստացված միջոցների եւ դրանց ծախսման մասին Մեդիամաքս-ը զրուցել է Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի հետ:  

«Հավաքագրված գումարի գերակշիռ մասն արդեն իսկ ծախսվել է բանակի մարտունակության բարձրացման նպատակով՝ որպես հավելյալ օժանդակություն Պաշտպանության բանակին: Ձեռք են բերվել ռազմական նշանակության տեխնիկա եւ սարքավորումներ, այդ թվում՝ գիշերային ու ցերեկային դիտարկման սարքեր ու նշանոցներ, կատարվել է ինժեներական եւ ենթակառուցվածքների ամրացման հսկայական աշխատանք՝ ներառյալ ճանապարհների ու խրամուղիների բարեկարգում ու կառուցում»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Դիտում՝ 2843
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW