Հասան Ռոհանին այս շաբաթ կայցելի Երեւան

19.12.2016 | 11:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին կայցելի Երեւան:

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 18-ին հայտնել է Իրանի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Փարվիզ Իսմայելին:

Նա տեղեկացրել է, որ այցի շրջանակում նախատեսվում է Հասան Ռոհանիի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչպես նաեւ առեւտրատնտեսական համագործակցության փոխըմբռնման հուշագրի ստորագրում:

Փարվիզ Իսմայելին նշել է, որ Իրանի նախագահին ուղեկցելու են մի շարք նախարարներ եւ մասնավոր ընկերությունների ղեկավարներ:

Երկու երկրների գործարարները կմասնակցեն առեւտրային կապերի ամրապնդմանը նվիրված քննարկմանը:

Հայաստանից Իրանի նախագահը կմեկնի Ղազախստան եւ Ղրղըզստան:

Դիտում՝ 20715

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW