Միջազգային ինստիտուտների եւ արտասահմանյան բանկերի հետաքրքրությունը ադրբեջանական բանկային շուկայի նկատմամբ կտրուկ աճել է, հայտարարել է Ադրբեջանի Ազգային Բանկի (ԱԱԲ) վարչության նախագահ Էլման Ռուստամովը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով Տրենդը, Ռուստամովն ասել է, որ “երկրի բանկային շուկայի ներդրումային գրավչությունն աճել է, այդ իսկ պատճառով մենք ունենք շատ առաջարկներ”: “Մենք պատրաստ ենք քննարկել բոլոր հայտերը, բայց միեւնույն ժամանակ ակնկալում ենք համաշխարհային ճանաչում ունեցող բանկերի մուտքը, որոնք կարող են իրենց հետ բերել ժամանակակից տեխնոլոգիաներ, աջակցել ադրբեջանական բանկերի տեխնիկական զարգացմանը, մրցակցության ակտիվացմանը”,- ասել է Էլմար Ռուստամովը: Նրա խոսքերով, ԱԱԲ-ն առաջինն էր ԱՊՀ-ում, որ ազատականացրեց արտասահմանյան կապիտալի ներհոսքը դեպի երկրի բանկային ոլորտ: “Մենք նաեւ աջակցում ենք արտասահմանյան շուկաներում ադրբեջանական բանկերի ծավալմանը, սակայն այդ պարագայում բիզնեսի եւ պետության հետաքրքրությունները պետք է համընկնեն: Օրինակ, վերջերս Ադրբեջանի Միջազգային Բանկը Վրաստանում բացեց իր մասնաբաժինը, եւ դրա միջոցով իրականացվելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի ֆինանասավորումը”,- նշել է ԱԱԲ ղեկավարը: Tweet Դիտում՝ 8071