ԵՄ-ն դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին

14.12.2016 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ) €1,123 մլն դրամաշնորհ է ստացել Եվրոպական Միությունից՝ «Պիլոտային տարածաշրջանային զարգացման ծրագրի դրամաշնորհի» շրջանակում:

Ծրագիրն իրականացվելու է Լոռու, Սյունիքի եւ Արմավիրի մարզերում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը գլխավորում է կոնսորցիումը, որին մասնակցում են նաեւ «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Սպիտակ-ֆերմեր» եւ «Սյուն» ՀԿ-ները։

€1,6 մլն ընդհանուր արժեքով ծրագիրն ունենալու է 3 բաղադրիչ` «Ձեռնարկատիրության խթանում», «Զբաղվածության խթանում», «Ենթակառուցվածքների զարգացում»:

«2-ամյա ծրագրի արդյունքում ակնկալվում է ստեղծել ավելի քան 60 կայուն աշխատատեղ եւ մոտ 50 նոր ՓՄՁ, մոտ 100 ձեռնարկություն կստանա բազմակողմանի աջակցություն եւ կգրանցի շրջանառության, աշխատատեղերի աճ, նորարարական մոտեցումներ բիզնեսի կազմակերպման եւ կառավարման հարցերում, կստեղծի նոր արտադրանք/ծառայություն, մուտք կունենա դեպի նոր շուկաներ»,- նշել են ՓՄՁ ԶԱԿ-ում:

Ծրագրի ենթակառուցվածքային բաղադրիչի շրջանակում նախատեսվում է Լոռու մարզում «ճամփեզրյա կայանի» կառուցում եւ գործարկում: Այն կծառայի որպես տեղական արտադրանքի ուղիղ վաճառքի կետ, տեղեկատվական կենտրոն եւ հանգստի կետ զբոսաշրջիկների համար, ինչպես նաեւ ուսուցողական կենտրոն տեղի գործարարների համար:

Դիտում՝ 2862
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW