Երեւան-Բրյուսել-Երեւան ուղիղ չվերթն արդեն բացված է

13.12.2016 | 14:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օրերս տրվել է Երեւան-Բրյուսել-Երեւան ուղիղ չվերթի մեկնարկը:

Ինչպես Banks.am-ին հայտնել է չվերթը իրականացնող «ԱրմՎինգս» (ArmWings) տուրօպերատորը, ուղիղ չվերթի բացման առթիվ օդանավակայանում կատարվել է խաղարկություն, որի արդյունքում 2 ուղեւոր շահել է Երեւան-Բրյուսել-Երեւան չվերթի տոմսեր:

Մեկ ուղղության արժեքը սկսվում է €159-ին, իսկ երկկողմանի չվերթի արժեքը՝ €304-ին համարժեք դրամից: Թռիչքները կատարվում են երկու շաբաթը մեկ անգամ՝ շաբաթ օրերին:

«ԱրմՎինգս»-ում նշել են, որ 2017թ. ապրիլի 1-ից նախատեսվում է թռիչքները դարձնել շաբաթական մեկ անգամˋ կիրակի օրերին, իսկ ամռանը՝ շաբաթը երկու անգամ՝ չորեքշաբթի եւ կիրակի:

Դիտում՝ 31353

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW