«Կամուրջ» ՈՒՎԿ-ն գործարկել է ամանորյա ակցիա

13.12.2016 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կամուրջ» վարկային կազմակերպությունն ամանորյա տոներին ընդառաջ գործարկել է «Մինուս 4 տոկոս» ակցիա:

Ինչպես հայտնել են ՈՒՎԿ-ում, ակցիայի շրջանակում դեկտեմբերի 13-ից հունվարի 13-ը ներառյալ հաճախորդները հնարավորություն կստանան օգտվել «Անհատական սպառողական վարկ կանխիկով» վարկատեսակից՝ 4 տոկոսային կետով պակաս անվանական տոկոսադրույքով:

«Ակցիայի շրջանակում մեր հաճախորդները 2 ժամվա ընթացքում կարող են ստանալ մինչեւ 1,5 մլն դրամ առանց գրավի սպառողական վարկ՝ իջեցված տոկոսադրույքով:  Հաճախորդները կարող են ստանալ մինչեւ 1 մլն դրամի չափով վարկ նույնիսկ առանց երաշխավորության՝ աշխատավայրից ներկայացված տեղեկանքի հիման վրա (եթե հանդիսանում են գրանցված աշխատող)»,- ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ-ի Մարքեթինգի, ՀԿ եւ գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արեւյանը:

Դիտում՝ 14480

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW