«Իդրամ» վճարային համակարգի եւ Արարատբանկի համագործակցության արդյունքում «Իդրամ»-ի բոլոր հարթակներում այսուհետ հնարավոր կլինի իրականացնել Արարատբանկի տրամադրած վարկերի առցանց մարումներ:«Նոր ծառայությունն Արարատբանկի վարկառուներին հնարավորություն է ընձեռում իրական ռեժիմում իրականացնել վարկերի պարբերական մարումներ «Իդրամ» համակարգի լայն ցանցով օրվա ցանկացած պահին»,- ասված է «Իդրամ»-ի տարածած հաղորդագրությունում: Արարատբանկի տրամադրած վարկերի վայրկենական մարումներ հնարավոր է իրականացնել «Իդրամ»-ի կայքում, iOS եւ Android օպերացիոն համակարգերում հասանելի «Իդրամ» բջջային դրամապանակով, ավելի քան 30 մասնաճյուղերում եւ 150 տերմինալներով:Ընկերությունում ընդգծել են, որ «Իդրամ» համակարգի միջոցով Արարատբանկի տրամադրած վարկի մարում իրականացնելիս գումարի փոխանցումը կատարվում է նույն պահին: Հանգստյան օրերին եւ 17:00-ից հետո իրականացված մարումների փոխանցումը կատարվում է հաջորդող բանկային օրը: Tweet Դիտում՝ 13553