«Բլեսս» ՈՒՎԿ-ն գործարկել է տոնական ակցիա

09.12.2016 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Բլեսս» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, հաշվի առնելով նախատոնական օրերին ոսկու գրավով վարկերի նկատմամբ աճող պահանջարկը, գործարկել է ոսկու գրավով նոր վարկատեսակ:

Կազմակերպությունում նշել են, որ նոր վարկատեսակը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին ստանալ ոսկու գնահատված արժեքի մինչեւ 120%-ի չափով վարկ` առանց երաշխավորի:

«Հատուկ պայմաններ են գործելու նաեւ բանկերից ու այլ վարկային կազմակերպություններից իրենց ոսկու գրավով վարկը ընկերություն տեղափոխելու ցանկություն ունեցող հաճախորդների համար, որոնց վարկեր կտրամադրվեն առանց որեւէ ծառայության վճարների եւ տեղափոխվող վարկի գործող անվանական տոկոսադրույքից ավելի ցածր տոկոսադրույքով»,- ասված է հաղորդագրությունում:

«Վստահ ենք, որ մեր ընկերություն այցելած հաճախորդները գոհ կմնան թե՛ առաջարկվող վարկատեսակների մատչելիությունից, թե՛ սպասարկման որակից»,- ասել է «Բլեսս» ՈՒՎԿ-ի բիզնեսի եւ տարածքային զարգացման համակարգող Տիգրան Սիմոնյանը:
 

Դիտում՝ 12617
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW