ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ) լուծարելու մասին որոշմանը:Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանի փոխանցմամբˋ ՊՈԱԿ-ի գործառույթները հնարավոր է իրականացնել նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների կողմից՝ առկա ռեսուրսներով:ՊՈԱԿ-ը լուծարելու արդյունքում դրա տարեկան պահպանման համար հատկացված 26,3 մլն դրամից ՀՀ պետական բյուջեի ծախսերը կկրճատվեն 22 մլն դրամով (ներառյալ 9 հաստիք): Tweet Դիտում՝ 2681