«Զվարթնոցի» ուղեւորահոսքն աճել է 29 տոկոսով

07.12.2016 | 11:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016 թվականի նոյեմբեր ամսին` 2015 թվականի նույն ամսվա հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղեւորահոսքի 29 տոկոս աճ:

2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ուղեւորահոսքը կազմել է 1 916 522 մարդ, որը 11 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին 11 ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 15 848 տոննա ապրանք, որը 84,1 տոկոսով ավելին է, քան 2015 թվականին է եղել:

Դիտում՝ 2945

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW