Քաղաքացին հողատարածք է նվիրաբերել Խարբերդի մանկատանը

07.12.2016 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին հյուրընկալել է քաղաքացի Սաթենիկ Թելֆեջյանին, ով ցանկություն է հայտնել Խարբերդ համայնքում եղբորից ժառանգություն ստացած 31,7 հա հողատարածքը նվիրաբերության կարգով փոխանցել Խարբերդի մասնագիտացված մանկատանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Թէլֆեջյանին նախաձեռնության համար. «Շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, Ձեր՝ անհանգիստ լինելու համար, ցանկանում եմ Ձեզ ամենայն բարիք»:

Իր հերթին, Սաթենիկ Թելֆեջյանը վարչապետին մաղթել է հաջողություններ եւ ասել. «Ես իմ կյանքի վերջին օղակում եմ եւ ի սրտե ցանկանում եմ Ձեզ հաջողություններ, որ իմ հայրենիքը շատ մեծ մակարդակի վրա հասնի, մեծ հույս ունեմ»:

Այնուհետեւ Սաթենիկ Թելֆեջյանը եւ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Բալասանյանը ստորագրել են հողատարածքը նվիրաբերելու փաստաթուղթը՝ նոտարի հաստատմամբ:

Դիտում՝ 3042

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW