FAO-ն կաջակցի ՀՀ գյուղական վայրերում կենսամակարդակի բարելավմանը
06.12.2016 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Գյուղատնտեսության մամուլի ծառայություն



ՀՀ գյուղատնտեսության նախարարության ու ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ (FAO) այսօր ստորագրվել է «Երկրի առաջնահերթությունների ծրագրային շրջանակը» համաձայնագիրը:
Ինչպես հաղորդում են գյուղատնտեսության մամուլի ծառայությունից, համաձայնագրով FAO-ն աջակցություն կցուցաբերի ֆերմերների, անտառային տնտեսության մեջ զբաղվածների եւ ձկնաբույծների մրցունակության բարձրացմանը, ինչպես նաեւ գյուղական բնակավայրերում կենսամակարդակի բարելավմանը:
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու FAO-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, ՀՀ-ում FAO ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն:
«Մենք կարեւորում ենք փոքր ֆերմերների եւ ընտանեկան գյուղացիական տնտեսությունների դերը Հայաստանում, եւ համաձայնագիրը ներառում է այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են այս խմբերի աջակցությանը: Միաժամանակ այս համաձայնագիրը կօգնի երկրին պահպանել բնական ռեսուրսները եւ բարելավել աղետներին արձագանքելու դիմակայունությունը»,- ասել է Ռայմունդ Յելեն:
Իգնատի Առաքելյանն էլ նշել է, որ ներկայում ՀՀ գյուղատնտեսության ոլորտը կանգնած է մարտահրավերների առջեւ, որոնք հաղթահարելու համար ակնկալում է միջազգային կառույցների եւ արտասահմանյան գործընկերների աջակցությունը:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: