Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից ներգրավել է €40 մլն արժողությամբ բյուջետային աջակցության վարկ:Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է այսօր Երեւանում` ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, Զարգացման ֆրանսիական գործակալության տնօրենի տեղակալ Ժան Կլոդ Պիրեի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Շարպենտիեի կողմից:Միջոցներն ուղղվելու են ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին` հարկաբյուջետային, սոցիալական, շրջակա միջավայրի կայունության եւ մրցունակության ամրապնդման նպատակներով:Նախարարությունում նշել են, որ բյուջետային աջակցության վարկերն ավելի ճկուն են ծրագրայինների համեմատ, քանի որ հնարավորություն են տալիս հետագայում վերաբաշխել միջոցները` տվյալ պահին առավել նպատակահարման ուղղություններով:Ժան Կլոդ Պիրեին ասել է, որ տրամադրվել է երկարաժամկետ վարկ` 20 տարով, որի մարումը կսկսվի 6-րդ տարվանից: Նրա խոսքով՝ տոկոսադրույքը եւս կլինի մեղմ՝ ներառելով նաեւ սուբսիդավորում Ֆրանսիայի կողմից, ինչը «Հայաստանի համար կթեթեւացնի վարկային բեռը»:«Սա Հայաստանի հետ մեր արդեն երրորդ պայմանագիրն է: Նախկինում կնքել ենք էներգետիկ արդյունավետությանն ուղղված վարկավորման պայմանագիր, իսկ տարեսկզբին ստանձնել ենք Վեդիի ջրամբարի կառուցման ֆինանսավորումը, որը կխթանի գյուղատնտեսության զարգացմանն այդ մարզում»,- նշել է նա:Գործակալության փոխտնօրենն ընդգծել է, որ չնայած Հայաստանի հետ սկսել են աշխատել ոչ վաղ անցյալում, այդուհանդերձ, արդեն իսկ դրական կարծիք են կազմել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության վերաբերյալ: Tweet Դիտում՝ 3133