2007 թվականի հունվարին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 11,9%

20.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 20 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007թ. հունվարին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 11,9%:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2007թ. հունվարին կազմել է 83771.4 մլն դրամ:

2007թ. հունվարին արդյունաբերական արտադրության ծավալը հանրապետությունում կազմել է 45038.4 մլն դրամ` 2006թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ կրճատվելով 4%-ով:

Միջին ամսեկան աշխատավարձը 2007թ. հունվարին 2006թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 28.8%-ով` կազմելով 69145 դրամ: Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 32,8%-ով եւ նշված ժամանակահատվածում կազմել 50628 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 82611 դրամ (աճը` 24.8%):

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, 2007թ. հունվարին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 94.76 մլրդ դրամ կամ 260.3 մլն ԱՄՆ դոլար` 2006թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 57.4%- ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալը կազմել է 21.64 մլրդ դրամ կամ 59.5 մլն դոլար, ներմուծման ծավալը` 73.12 մլրդ դրամ կամ 200.8 մլն դոլար:

Հայաստանի արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2007թ. հունվարին կազմել է 51.48 մլրդ դրամ, կամ 141.3 մլն դոլար:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8289

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW