Երեւանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրում $10 մլն կտնտեսվի

29.11.2016 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր ասել է, որ Երեւանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրում հնարավոր է $10 մլն տնտեսել:

Այս մասին Աշոտ Մանուկյանն ասել է վարչապետի հետ ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ՝ ներկայացնելով կատարված աշխատանքների արդյունքները:

Նախարարը պարզաբանել է, որ հնարավորություն է ստեղծվել 7 մեգավատով ավելացել ՋԷԿ-ի հզորությունը, 1 խմ-ով նվազեցնել գազի տեսակարար ծախսը, նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում միջնորոգումների ժամանակահատվածը հասցնել 4 տարվա՝ նախատեսված 6 տարվա փոխարեն:

Անդրադառնալով ոլորտում իրականացված մյուս աշխատանքներին` Աշոտ Մանուկյանը նշել է, որ հաստատվել են Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարության տենդերների օրերը եւ ակնկալվում է, որ շինաշխատանքները կմեկնարկեն եկող տարի:

Բանակցությունների արդյունքում սեպտեմբերից վերսկսվել են աշխատանքները Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծի ծրագրի ուղղությամբ: Ծրագրի շինաշխատանքները կավարտվեն 2019թ.:

Դիտում՝ 2825

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW