Հաստատվել է Դիլիջանի պատմական տարածքի վերակառուցման հայեցակարգը

24.11.2016 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի եւ քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման եւ օգտագործման ծրագրի հայեցակարգը:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել է, որ ներկայում քաղաքի պատմական միջավայրի առանձնահատկությունների եւ ինքնատիպության պահպանության, հուշարձանների ամրակայման, նորոգման ու վերականգնման, տեղական նշանակության ճարտարապետության պատմության արժեւորման խնդիրների լուծումը հնարավոր է միայն Դիլիջան քաղաքի զարգացման նպատակով նախատեսվող միջոցառումների իրականացմամբ, որի բաղկացուցիչը քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի մշակումն է:

Հայեցակարգով կապահովվեն հուշարձանների եւ դրանց պատմական միջավայրի պահպանության, հուշարձանների առավել անվտանգ օգտագործման, պատմական քաղաքին բնորոշ պատմագեղարվեստական կերպարի ներկայացման, ինչպես նաեւ քաղաքի նորօրյա զարգացման խնդիրները:

Նախագծի համաձայն`մշակույթի նախարարությունը եռամսյա ժամկետում կառավարությանը պետք է ներկայացնի միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը:

Դիտում՝ 16718

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW