Երեւանում Ամանորի միջոցառումները կանցկացվեն համեստ ձեւաչափով

21.11.2016 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանձնարարել է քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանի եւ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում կներկայացնի մայրաքաղաքում Ամանորի տոնական միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համապարփակ ծրագիր:

Քաղաքապետն ընդգծել է, որ ծրագրի մշակման հիմքում պետք է դնել միջոցառումների համեստ ձեւաչափով անցկացման սկզբունքը:

«Ինչպես գիտեք, դեռ մայիս ամսին վերանայեցինք այս տարվա բյուջեով մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները: Այդ ժամանակ էլ շեշտել էի, որ այդ վերանայումը կանդրադառնա հատկապես մշակութային խոշոր միջոցառումների համար նախատեսված գումարների վրա: Ամանորի տոնական միջոցառումները եւս այդ շարքում էին եւ, ըստ այդմ, անհրաժեշտ է մշակել միջոցառումների համեստ ձեւաչափով անցկացման ծրագիր»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետի խոսքով՝ պետք է ուշադրության կենտրոնում պահել սոցիալական ուղղվածության ծրագրերը:

Դիտում՝ 3305

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW