Պետական հիմնարկների փակման հաշվին բյուջեում նոր տնտեսումներ կլինեն

18.11.2016 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է դադարեցնել պետական երկու հիմնարկի գործունեությունը, որի արդյունքում բյուջեում կառաջանան նոր տնտեսումներ:

Մասնավորապեսˋ կդադարեցվի քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը, որի արդյունքում կտնտեսվի շուրջ 60 մլն դրամ:

Կլուծարվի նաեւ «Էկոնոմիկա հանդես» ՓՄՁ-ն, որի գործունեության նպատակով, 2016թ. տվյալներով, պետական բյուջեից տրամադրվում է տարեկան 99,3 մլն դրամ սուբսիդիա:

Դիտում՝ 2497

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW