“Կասկադ Բանկն” սկսել է թողարկել արքա միկրոպրոցեսորային “սմարթ” պլաստիկ քարտեր

16.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 16 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Կասկադ Բանկն” սկսել է թողարկել ԱրՔա միկրոպրոցեսորային (չիպային) “սմարթ” պլաստիկ քարտեր:

Ինչպես այսօր հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին “Կասկադ բանկում”, նոր քարտերը հաճախորդներին առաջարկում են անվտանգության ավելի բարձր մակարդակ, քարտի վրա ավելի մեծ հիշողություն եւ ավելի երկարատև օգտագործում:

Ինչպես նշել է “ԿասկաĠբանկի” գործադիր տնօրեն Լեւոն Լեւոնյանը, “Կասկադ բանկի” բոլոր ԱԳՄ-ները եւ սպասարկման կետերն արդեն իսկ ի վիճակի են սպասարկելու ԱրՔա “սմարթ” քարտերը:

“Առաջին քարտերը թողարկվել են այսօր, եւ մենք առաջարկում ենք 20% խրախուսական զեղչ ԱրՔա “սմարթ” քարտերի եւ 50% զեղչ ԱրՔա այլ քարտերի սպասարկման տարեկան սակագնի նկատմամբ` մինչև 2007թ. մայիսի 1-ը այդ քարտերը ձեռքբերող հաճախորդների համար”, - ասել է Լեւոն Լեւոնյանը:

“Սա հանդիսանում է նշանակալից առաջընթաց շուկայում պլաստիկ քարտերի օգտագործումը խթանելու առումով”,- ասել է “Կասկադ Կապիտալ Հոլդինգսի” գործադիր տնօրեն Ջոնաթան Սթարկը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8051
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW