Փարաջանովի թանգարանը պատկերվեց նամականիշերի վրա

18.11.2016 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր մարվեցին եւ շրջանառության մեջ դրվեցին «Հայաստանի թանգարաններ. Սերգեյ Փարաջանովի թանգարան» թեմային նվիրված երկու նամականիշ:  

300 եւ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի «Կարտոր» տպագրատանը:

300 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Սերգեյ Փարաջանովի թանգարանի ճակատային հատվածը, իսկ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է Ս. Փարաջանովի թանգարանի սրահների կոլաժային պատկերը:

Նամականիշերի մարումն իրականացրեցին «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը եւ Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

Դիտում՝ 2371

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW