Հայտարարվել է «Նաիրիտ»-ի վերագործարկման մրցույթ

14.11.2016 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ մասնավոր ներդրողի ներգրավմամբ «Նաիրիտ գործարան»-ի արտադրական ենթակառուցվածքների վերագործարակման նպատակով։

Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, մրցույթը հայտարարվել է` հիմք ընդունելով ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը:

«Համապատասխան կազմակերպությունները հրավիրվում են ներկայացնելու հետաքրքրության հայտ (նամակ), որին կարող է կցվել նաեւ «Նաիրիտ գործարան»-ի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նախնական ծրագիրը»,- ասված է հաղորդագրությունում:
 
Շահագրգիռ կազմակերպությունները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչեւ 2017թ. հունվարի 20-ը։

Դիտում՝ 2821

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW